Գործողությունների ծրագիր

ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագիրը

2018թ.-ի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը՝ 15 նոյեմբերի 2018 թվականի N 1307 - Լ որոշմամբ:

2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավրության աշխատակազմում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Օրակարագային հարցերից էր ԲԿԳ–Հայաստան Գործողությունների չորրորդ ծրագրի մեկնարկը և Նոր գործողությունների ծրագրի մշակման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հրապարակել էր այն հիմնական չափորոշիչները, ուղեցույցը և ձևաչափը, որոնցով պետք էր առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս:

Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվեց ԲԿԳ նոր գործողությունների ծրագրի մեկնարկի իրազեկման և առաջարկների հավաքագրման գործընթաց՝ պետական կառավարման մարմիններից: Արդյունքում հավաքագրցեվ 42 առաջարկ:

2018թ. հոկտեմբերի 17-ի աշխատանքային խմբի նիստում քննարկվեցին և հաստատվեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի հանձնառությունները: Գործողությունների ծրագրի 11 հանձնառություններից 6-ը քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկություններն են:

ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ 2018-2020

ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 3-րդ ծրագիրը

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների երրորդ ծրագիրը հավանության է արժանացել 2016թ.-ի օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության նիստի N 31-18 արձանագրային որոշմամբ: 

ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երկու Գործողություն­ների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկու­թյունները: Ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկումների և համաձայնեցումների մի շարք փուլերով:

ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի համար ստացվել են 70-ից ավել առաջարկություններ, որոնցից ծրագրում ներառվել է 8 հանձնառություն: 

ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ 2016-2018

____

ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների երկրորդ ծրագիրը հավանության է արժանացել 2014թ.-ի հուլիսի 31-ի ՀՀ կառավարության նիստի N 32 արձանագրային որոշմամբ

2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա: 

Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս:  

 ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ

 ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 ԲԿԳ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 ____

ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագիրը 2012թ. ապրիլի 5-ին Մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում հավանության արժանացավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին" ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Ծրագիրը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ծրագրի հիմնական դրույթները նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:

Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվել է միջազգային հանրությանը 2012թ. ապրիլի 17-18-ին Բրազիլիայում (մայրաքաղաք Բրազիլիայում) կայացած ԲԿԳ նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովի ժամանակ: Այն ներկայացրել են ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում:

 "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում ՀՀ գործողությունների ծրագիրը

ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաց կառավարում ստեղծելու Հայաստանի հանձնառությունը ներառում է պետական ռեսուրսների արդյունավետ կառավարման և հանրային օրինավորության մարտահրավերներ, որոնց արձագանքելու համար կիրագործվեն հետևյալ նպատակները։