ԲԿԳ տեսաֆիլմեր

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Երկիր Մեդիա հեռուստաընկերության հետ համատեղ յուրաքանչյուր կիրակի Երկիր մեդիա հ/ը Գեղամ Մանուկյանի հեղինակությամբ "Երկրի շաբաթը" հաղորդաշարի առանձին ԲԿԳ հավելվածով՝ «Հսկողը ժողովուրդն է» խորագրով եթեր են հեռարձակվում ԲԿԳ հայաստանյան գործընթացները, Գործողությունների երկրորդ ծրագրի պարտավորությունների, ինչպես նաև երրոդ ծրագրի մշակման գործընթացների վերաբերյալ տեսանյութեր: Նախագիծն ուղղված է ԲԿԳ հայաստանյան գործընթացների մասին տեղեկատվական բացը լրացնելուն՝ ապահովելով գործընթացներում ներգրավված բոլոր կողմերի՝ կառավարության, քաղհասարակության տեսակետները, առաջարկները, դրանով իսկ բարձրացնելով հասարակության իրազեկվածության մակարդակը, հանրային մասնակցությունը և վերահսկողությունը:  

Համայնքային որոշումների մեկ հարթակ

ԲԿԳ հայաստանյան գործողությունների երրորդ ծրագրի 5-րդ պարտավորությամբ նախատեսվել է ստեղծել «Բաց տվյալների» սկզբունքի հիման վրա համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների հրապարակման միասնական իրավական տեղեկատվական համակարգ: Ինչ կտա այն բնակիչներին, երբ կավարտվեն իրականացան աշխատանքները և այլ մանրամասներ ենք ներկայացնում տեսանյութով:

ԲԿԳ գործողությունների 3-րդ ծրագիրը իրականացման փուլում է

2016 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը:  ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի համար ստացվել են 70-ից ավել առաջարկություններ, որոնցից ծրագրում ներառվել է 8 հանձնառություն՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմին­ների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղում­ների  թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովումը, լիցենզիա­ների միասնական շտեմարանի ստեղծումը, զինկոմիսարիատներում մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:

Գնումների բողոքարկման նիստերը հեռարձակվում են առցանց

Ի կատարումն ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի 5-րդ պարտավորության «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի իրական ժամանակի ռեժիմով առցանց հեռարձակումն ապահովելու համար www.gnumner.am կայքում տեղադրվել է համապատասխան հղումը, իսկ 2015թ. հունիս ամսից Խորհրդի նիստերի առցանց հեռարձակումները հասանելի են www.e-gov.am կայքից և իրականացվում են www.youtube.com կայքի միջոցով:

Կստեղծվի իրավական ակտերի միասնական պորտալ

Հասարակությունն ամենավերջինն է տեղեկանում այն օրենքների ու որոշումների մասին, որոնք հենց իր վրա են տարածվում: Շատ դեպքերում ամենատարբեր ակցիաներից ու ցույցերից հետո կառավարությունը ստիպված է  լինում վերանայել կայացրած որոշումը, փոփոխություններ ու լրացումների նոր փաթեթ գրել. մի խոսքով բարդ ու խճճված գործընթաց , որն անկասկած ձեռնտու չէ երկու կողմերին էլ եւ հասարակությանը, եւ կառավարությանը: Խնդրի լուծման համար դեռևս ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի մշակման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները առաջարկեցին և հիմնավորեցին ստեղծել իրավական ակտերի նախագծերի մեկ միասնական ինտերնետային պորտալ, որտեղ ոչ միայն դրանք պարզապես կհրապարակվեն, այլև կներկայացվեն դրանց վերաբերյալ ստացված բոլոր առաջարկներն ու դիտարկումները, դրանց ընդունման կամ մերժման հիմնավորումները և այլն: Արդյունքում առաջարկը դարձավ Կառավարության պարտավորություն, ՀՀ արադարադատության նախարարությունն էլ մի քանի հանարային քննարկումներից հետո մշակեց և շուտով կգործարկի միասնական պորտալը:

Ամփոփվեցին ԲԿԳ երկրորդ ծրագրի գործողությունների արդյունքները

Երկու տարի առաջ մոտավորապես այս թիմով ու հենց այս ձեւաչափով՝ Բաց կառավարման գործընկերության Հայաստանյան խմբի անդամները մեկ սեղանի շուրջ նստեցին,քննարկեցին այս եւ մի շարք այլ  հարցերի պատասխանները գտան,  պարտավորություններ դարձրեցին եւ ընդգրկեցին Բաց կառվարման գործընկերության երկրորդ գործողությունների ծրագրում :Այլ կերպ ասած՝ գտան խնդրի լուծումը, այն կատարելու պարտավորությունն էլ իր վրա վերցրեց պետությունը: Երկու տարի անց ԲԿԳ համակարգող խմբի անդամերը նորից մեկ սեղանի շուրջ են հավաքվել:Ամփոփում են անցնող տարիների գործունեությունը:

Ձևավորվել են նախարարին կից հասարակական խորհուրդներ

 Ի կատարումն ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի 7-րդ պարտավորության ձևավորվելեն Նախարարներին կից հանրային խորհուրդներ: Տեսանյութը ներկայացնում է, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն այս խորհուրդները, որ նախարարներն են արդեն նիստերն անցկացրել, ինչ հարցեր են քննարկվել և այլն:

 Թվայնացման գործընթացը ընթացքի մեջ է

ԲԿԳ Հայաստանյան գործողությունների երկրորդ ծրագրի՝ 2014-2016 թվականների  պարտավորությունների առաջին հանձնառությունը նախատեսվում է  ամբողջությամբ թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ « ՊՈԱԿ-ում հավաքագրվող օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի եւ 600 հանքերեւակումների վերաբերյալ կազմված շուրջ  12,000 երկրաբանական հաշվետվություններ եւ 8,000 միավոր քարտեզագրական եւ գծագրական փաթեթներ ,  ստեղծված  ինտերնետ կայքում զետեղել ամբողջ նյութը հասանելի ֆորմատներով: Ընդ որում կայքում տեղադրվող նյութերի ուսումնասիրության դյուրինությունն ապահովելու համար ստեղծել ՀՀ ինտերակտիվ քարտեզ:

Հանքաարդյունաբերական ոլորտի իրավիճակը պետք է բավարարի միջազգային չափանիշներին

Բաց կառավարման գործընկերության 2014-2016թթ. գործողությունների պլանի համաձայն Հայաստանի կառավարությունը պարտավորվել է իրականացնել մի շարք միջոցառումներ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) միանալու և Հայաստանում հանքարդյունաբերության թափանցիկությունը խթանելու նպատակով:

Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի թափանցիկությանն ուղղված քայլեր
 

Պաշտոնատար անձանց եկամուտների և գույքի հայտարարագրերի թափանցիկության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով` ԲԿԳ հայաստանյան երկրորդ ծրագրում ներառված հանձնառություն իրականացման արդյունքում փոփոխություն կատարվեց ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ, և  հանվեցին գույքի գործարքների համար սահմանված շեմերը: Օրինակ` անշարժ գույքի դեպքում վերացվեց 50 մլն ՀՀ դրամի, շարժական գույքի դեպքում` 7 մլն ՀՀ դրամի, ներդրումային գործարքների դեպքում` 5 մլն ՀՀ դրամի և փոխառնությունների դեպքում` 3 մլն ՀՀ դրամի շեմերը: Չնայած սրան, թե' ՀԿ-ները, թե' մամուլը կասկածի տակ են դնում հայտարարագրերում ներառված տեղեկատվության հուսալիությունն ու արժանահավատությունը: Առկա են բացեր, որոնք հրապարակելու դեպքում հայտարարագրերն առավել մատչելի և թափանցիկ կլինեին հանրության համար: Վերջիններս էլ նշում են . այդ տեղեկությունները պարտադիր հրապարակման կարիք ունեն: 

Ստեղծվել է առողջապահական միասնական պորտալ

Ամենապահանջված ու միաժամանակ ամենաշատ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներից է առողջապահությունը: Այս ոլորտի շատ դեպքերում հանրային մեծ հնչեղություն ստացած խնդիրներին անդրադառնալու փոխարեն, այս անգամ որոշեցինք ներկայացնել այդ խնդիրների զգալի մասի լուծման եղանակներից մեկը, որը մշակվել է քաղաքացիական հասարակության ու կառավարություն համագործակցության շնորհիվ: Բաց կառավարման գործընկերության երկրորդ գործողությունների ծրագրով առողջապահության նախարարությունը պարտավորվել էր ստեղծել առողջապահության ֆինանսական պորտալ,  որտեղ որպես չափելի միավոր կլինեին 25 հանրային հաշվետվություններ:

Տեղեկատվության ազատության վերապատրաստման դասընթացներ

ԲԿԳ անդամ երկրների Գործողությունների ծրագրերի պարտավորություններում առանցքային դեր են խաղում տեղեկատվության ազատության ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հանձնառությունները: Հայաստանի Գործողությունների ծրագրում ներառված է համայնքային և քաղաքացիաական ծառայողների համար Տեղեկատվության ազատության ուսուցումների կազմակերպումը, որոնք իրականացվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ միասին: 

Համայնքի բնակիչները կմասնակցեն որոշումների կայացմանը

Համայնքային միկրոհարցում ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիների ներգրավվածությունը համայնքային որոշումների կայացման գործընթացին: Ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանի խոսքով՝ «սա արագ կարծիք ստանալու և թափանցիկ աշխատելու գործիք է»: ԲԿԳ երկրորդ Գործոցղությունների ծրագրի հանձնառություններից մեկով էլ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցելով համայնքները ստանձնել են ներդնել այս ծրագիրը իրենց համայնքներում:  

Ամփոփվում են ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրի համար ներկայացված առաջարկները

Կառավարություն-քաղհասարակություն 2-օրյա աշխատանքային հանդիպմանը մանրամասն քննարկվեցին ԲԿԳ երրրոդ ծրագրի համար ներկայացված առաջարկները, որի արդյունքում կկազմվի Ծրագրի նախագիծը և կներկայացվի կառավարության հաստատմանը:

 ԲԿԳ Գործողությունների երրորդ ծրագրի մշակման մեկնարկը տրված է

2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ երրորդ Գործողությունների ծրագրի նախագծման մեկնարկի մասին: Գործողությունների ծրագրի նախագծման բոլոր փուլերում Կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափն է աշխատում. բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները հնարավորություն ունեն ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ դրանք Գործողությունների ծրագրում ներառելու համար: 

Ստեղծվում են նախարարներին կից հանրային խորհուրդներ

Ի կատարումն ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի 7-րդ պարտավորության՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ՔՀԿ-երի հետ համագործակցելով մշակել է, կառավարությունն էլ ընդունել է Նախարարներին կից հանրային խորհուրդների ձևավորման մասին որոշումը և խորհուրդների գործունեության կարգը: Ի՞նչ խնդիրներ են լուծելու նոր ստեղծվող խորհուրդները, արդյոք լիարժեքորնե իրականացվե՞լ է պարտավորությամբ ընդունված որոշումը...

Դպրոցների բյուջեների մշակման, ընդունման և կատարման ընթացքի հրապարակայնությունը

Այս տարի, առաջին անգամ կիրառության մեջ դրվեց ԲԿԳ պարտավորությամբ  և հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի շրջանակում ընդունված նոր կարգը, որով դպրոցի բյուջեն պետք է բաց լինի դպրոցի համայնքի համար, դրա նախագիծը պետք է անցնի հանրային քննարկման փուլ, որին պետք է մասնակցեն մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները: Հիմնականում շեշտը դրվել է ուսումնական հաստատության բյուջեի ձեւավորման գործում ծնողների և համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, առաջարկություններով և քննարկումներով պայմանվորված թափանցիկ կառավարման մեխանիզմի գործարկման վրա: Որքանո՞վ են ծնողները տեղյակ նոր կարգին, արդյոք ապահովվե՞լ են համապատասխան պայմանները: Այս և շատ խնդիրների է անդրադարձ արվում տեսանյութում:  

Համայնքների գործունեության թափանցիկության ապահովում

ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի 11-րդ պարտավորության նպատակն է 20 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքների համար համացանցային կայքեր ստեղծելու, թարմացնելու և ավագանիների նիստերն առցանց հեռարձակելու միջոցով հանրային քննարկումներն ու լսումները դարձնել հասանելի և հրապարակային: Տեսանյութում անդրադարձ է արվում պարտավորության ամբողջական չկատարման պատճառներին, կատարված քայլերի մասին բնակիչներին տեղեկացնելու մեխանիզմներին և տեղեկատվական բացը լրացնելուն: 

Դպրոցների կառավարման խորհուրդներ

2015 թվականի փետրվարին կրթության նախարարի որոշմամբ հաստատվեց ՀՀ "Պետական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի` ձեւավորման կարգը": Համաձայն դրա՝ բոլոր դպրոցները պետք է վերանայեն իրենց կառավարման խուրհուրդների կազմերը, և եթե արձանագրվեն դեպքեր, երբ խորհրդի անդամ ծնողը նաև նույն դպրոցի մանկավարժն է, ապա նա պետք է դուրս գա խորհրդի կազմից և նոր անդամ ընտրվի: Ինչ է արվել այս ուղղությամբ,ինչ խնդիրներ կան. այս մասին է տեսաֆիլմի անդրադարձը:

ԲԿԳ հայաստանյան գործընթացները

Տեսանյութով ներկայացվում է Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնությանը ՀՀ անդամակցության գործընթացը, մինչ այժմ կատարված աշխատանքների ամփոփումը, խնդիրներն ու անելիքները: