Հաշվետվություն, մշտադիտարկում
Այս բաժնում տեղադրվում են ԲԿԳ անկախ հաշվետվողական մեխանիզմի հաշվետվությունները, ՀՀ կառավարության ինքնագնահատման զեկույցները և քաղհասարակության կողմից իրականացված մշտադիտարկման զեկույցները:
06.10.2015 / Ներկայացվեցին ԻԱԿ-ի կողմից իրականացրած ԲԿԳ մոնիտորինգի արդյունքները
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԲԿԳ աշխատանքներին և մոնիտորինգի արդյունքներին անդրադարձան Ինֆորմացիայի ազատության կենտրոնից Լիանա Դոյդոյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
30.09.2015 / Քաղհասարակության մշտադիտարկման զեկույցը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ԲԿԳ-Հայաստան. մշտադիտարկման զեկույցը: Սա հայաստանյան քաղհասարակության կողմից արված առաջին ամբողջական մոնիտորինգն է: Այս մշտադիտարկման զեկույցի նպատակն է ներկայացնել քաղհասարակության դիտարկումներն ու գնահատականները Բաց կառավարման Գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի մշակման և դրա իրականացման մեկամյա ընթացքի վերաբերյալ: Մոնիտորինգն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբերից՝...
24.09.2015 / Կառավարությունը հրապարակել է Ինքնագնահատման միջանկյալ զեկույցը
ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի Ինքնագնահատման միջանկյալ զեկույցը:
16.09.2015 / Քաղհասարակության մշտադիտարկամ զեկույցի նախագիծը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ԲԿԳ-Հայաստան. մշտադիտարկման զեկույցի նախագիծը:
04.09.2015 / Կառավարությունը հրապարակել է ԲԿԳ Գործողությունների ծրագրի ինքնագնահատման զեկույցի նախագիծը
ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման զեկույցի նախագիծը: