Նորություններ, միջոցառումներ

Ներկայացվեց Համայնքային միկրոհարցում ծրագիրը

28.04.2016

Ապրիլի 28-ին Շինուհայր համայնքում ներկայացվեց Համայնքային միկրոհարցում ծրագիրը, որի նպատակն է խթանել քաղաքացիների ներգրավվածությունը համայնքային որոշումների կայացման գործընթացին:

Ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանի խոսքով՝ «սա արագ կարծիք ստանալու և թափանցիկ աշխատելու գործիք է»:

Մինչ այժմ ծրագրում ընդգրկված էին Գորիս, Արենի, Թումանյան, Նոր Երզնկա, Ջանֆիդա և Աշտարակ համայնքները:

Միկրոհարցման մեխանիզմների մասին խոսեց փորձագետ Ժաննա Հարությունյանը՝ մասնավորապես նշելով ինֆոսխեման՝

1. Բնակիչն իր համայքի ՏԻՄ-ին տրամադրում է իր բջջային հեռախոսահամարը, նշում իր սեռն ու տարիքը,

2. համայնքի ՏԻՄ-ը կարճ հաղորդագրությամբ(SMS) հարց է ուղղում միկրոհարցման մասնակիցներին(նշենք, որ հարցումն անց է կացվում բացառապես համայքային խնդիրների շրջանակում), այնուհետև

3. մասնակիցները պատասխանում են միկրոհարցմանը՝ արտահայտելով իրենց կարծիքն այս կամ այն հարցի շուրջ, որից հետո

4. արդյունքները տեղադրվում են համապատասխան կայքում և հանրայնացվում: Վերջում ՏԻՄ-ը տեղեկանում է բնակիչների կարծիքներին և դրանք հաշվի առնում իր հետագա որոշումներում:

Հիշեցնենք, որ միկրոհարցումը կատարվում է անանուն, որը բնակչին հնարավորություն է տալիս անկաշկանդ պատասխանել հարցին:

Միկրոհարցումներ անցկացնելու գործիքը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, որն այժմ շարունակում է այլ համայնքներում կիրառվել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցության շնորհիվ: 

Նշենք, որ այս ծրագրի իրականացումը ներառված է ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրում

← Վերադառնալ