Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ միջազգային փորձագետները հանդիպեցին հայաստանյան գործընկերների հետ

10.07.2018

ԲԿԳ-Հայաստան գործողությունների երրորդ ծրագրի աշխատանքային խմբի անդամները հանդիպում ունեցան Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության տնօրենի տեղակալ Ջոզեֆ Փաուելի և Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության Ասիա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասուի հետ:

Վերջիններս ողջունեցին խմբի անդամներին հայտնեցին ԲԿԳ ղեկավար մարմնի մոտեցումները հետագա գործընթացների վերաբերյալ: Մասնավորապես Ջոզեֆ Փաուել կարևորեց առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԲԿԳ համաժողովը և համաժողովի ընթացքում քննարկվելիք կարևոր հարցերը: Շրեյա Բասուն նշեց, որ Հայաստանի համար կարևոր է զարգացնել հետևյալ երեք ուղղությունները՝

  1. քաղաքացիական հասարակության մասնակցայնությունը
  2. պետական գնումների թափանցիկ համակարգը
  3.  հանրության լայն շրջանակաների ներգրավումը:

Լիանա Դոյդոյանը խոսեց հավակնոտ առաջարկների ստանձման և իրագործման կարևորության մասին, երկրորդ և երրորդ ծրագրերի արդյունքների գնահատման, ինչպես նաև գործընթացի հրապարակայնության խնդրի լուծման մասին:

Արտակ Բաղդասարյանը նշեց, որ հստակեցված չեն ԲԿԳ հավակնոտությունը սահմանող չափորոշիչները և դրանց բացակայության հիման վրա անհասկանալի է թե ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել:

Ջոզեֆ Փաուել բացատրեց, որ յուրաքանչյուր երկրի համար հավակնոտության չափորոշիչները կարող են տարբերվել, կախված դրանց ազդեցության չափից:

Քննարկման մասնակիցները ներկայացրեցին ԲԿԳ գործողությունների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկները և մտավախությունները, մասնավորապես ֆինանսավորման բացակայության և կառավարության փոփոխման արդյունքում որոշ հանձնառությունների ձախողման հետ կապված:

Ջոզեֆ Փաուել և Շրեյա Բասուն հայտնեցին իրենց աջակցությունը ԲԿԳ-Հայաստան գործընթացը արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ